ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հունաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի

    Հունաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի

    21.06.2013| 11:26
    Հունասատանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու։ Կառավարությունը շարունակելու է իրականացնել իր բարեփոխումները։ Այդ մասին հայտարարել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, վարչապետ Անտոնիս Սամարասը՝ երեք կուսակցությունների հետ բանակցությունների տապալումից հետո դիմելով ժողովրդին։
  • Դաժան մարտեր են ընթանում Հալեպում

    Դաժան մարտեր են ընթանում Հալեպում

    21.06.2013| 11:24
    Տանկերի շարասյունը երեկ մտել է Հալեպ՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ կառավարական ուժերի հարձակմանն աջակցելու համար։ Բանակային ստորաբաժանումները զգալիորեն առաջ են շարժվել Բուստան-Ալ-Կասր և Սահուր թաղամասերում, որտեղ կենտրոնացված են զինված ծայրահեղականների խմբավորումները՝ ներառյալ «Ջեբհաթ Ալ-Նուսրան»:
  • Վենեսուելայի նախագահը պատերազմ է հայտարարել

    Վենեսուելայի նախագահը պատերազմ է հայտարարել

    21.06.2013| 11:22
    Վենեսուելայն նախագահ Նիկոլաս Մադուրոն անողոք պայքար է հայտարարել կոռուպցիային։ Երկրի ղեկավարըերեկ հայտարարել է, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հարկային մարմինների աշխատակիցներին մեկին, ում մոտից առգրավվել է 635 հազար դոլար։
  • Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են

    Բրազիլիայում հակակառավարական ցույցեր են

    21.06.2013| 11:18
    Բրազիլական Ռիբեյրան-Պրետու քաղաքում երեկ բողոքի ցույցերն ավարտվել են ողբերգությամբ։ Անհայտ անձը մեքենայով փորձել է անցնել մարդկանցով լի փողոցով, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել մարդկանցից մեկին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները շրջապատել են Land Rover մակնիշի ավտոմեքենան, ինչը Բրազիլիայում համարվում է խիստ ճոխ և թանկարժեք։
  • Ասում են...

    Ասում են...

    21.06.2013| 01:16
    ...թե Սերժ Սարգսյանին ամենևին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը և կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել.
  • Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ

    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ

    20.06.2013| 18:16
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձել է Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ։
  • Ընտանեկան բռնության մասին օրենքը չընդունվեց

    Ընտանեկան բռնության մասին օրենքը չընդունվեց

    20.06.2013| 17:23
    Քիչ առաջ պարզ դարձավ, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պահանջը`ընդունելու ընտանեկան բռնության մասին օրենք` չընդունվեց կառավարության կողմից:
  • Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել

    Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել

    20.06.2013| 16:59
    Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, ըստ որի` մեր ընթերցասերների շրջանում մեծ պահանջարկ ունի քրեական հեղինակությունների մասին պատմող գրականությունը, հայ ընթերցողը փորձում է ամեն ինչ իմանալ Սվո Ռաֆի, Յապոնչիկի ու Դեդ Հասանի մասին: Բարձր գնահատվող հերոսապատումների այս շարքը համալրելու է Սուրեն Խաչատրյանի ոդիսականը: ՈՒ գիրքը, որը դեռ լույս աշխարհ էլ չի եկել, ըստ հեղինակի` չի հասնելու գրախանութ: Օրինակները քիչ են լինելու, պահանջարկը` մեծ: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման խոսքուզրույցները «սարքվում» են գովազդի համար: «Իսկ գովազդը, գիտեք, որ թանկ արժե:
  • Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    20.06.2013| 16:46
    Շուրջ վեց տարի է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 21-ին նշում է Երաժշտության տոնը: Այս տարի տոնը նվիրվում է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի երգարվեստին:
  • Մեկնարկում է 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

    Մեկնարկում է 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

    20.06.2013| 13:40
    Հունիսի 21-ին և 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից: